Նավալնին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես հետ չեմ վերցնում ինձ անհրաժեշտ բժիշկ տրամադրելու պահանջը. ես կորցնում եմ ձեռքերիս և ոտքերիս մասերի զգայունությունը, և ուզում եմ հասկանալ, թե դա ինչ է և ինչպես բուժվել, բայց հաշվի առնելով առաջընթացը և բոլոր հանգամանքները, ես սկսում եմ դուրս գալ հացադուլից: Ըստ կանոնների, դա նույնպես կտևի 24 օր, և ասում են, որ դա նույնիսկ ավելի դժվար է: Այնպես որ, հաջողություն մաղթեք»,-գրել է Նավալնին «Ինստագրամ»-ում:
Նավալնին հայտարարել է, որ արդեն 2 անգամ հետազոտվել է քաղաքացիական բժիշկների խորհրդի կողմից:
«Վերջին անգամ հանրահավաքից անմիջապես առաջ էր: Նրանք ուսումնասիրություն և վերլուծություն են անում և տալիս են ինձ արդյունքները և եզրակացությունները»,-ասել է ընդդիմադիրը:
Նա հիշեցրել է, որ իր բժիշկները նախօրեին հայտարարություն էին արել` կոչ անելով դադարեցնել հացադուլը:
«Անկեղծ ասած, նրանց խոսքերը ... ինձ թվում է արժանի են ուշադրության»,-ավելացրել է նա:
Մարտի 31-ին Նավալնիի կողմնակիցները սոցիալական ցանցերում հաղորդել էին, որ նա հացադուլ է հայտարարել՝ պահանջելով թույլ տալ, որ բժիշկն այցելի իրեն, և նրան դեղեր տրամադրեն: Նրա փաստաբանների խոսքերով ՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...