Բաքվում հայտարարել են, որ կտրուկ կդատապարտեն ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում
Բաքուն հուսով է, որ ԱՄՆ-ն 1915 թվականի իրադարձությունները չի ճանաչի որպես Հայոց ցեղասպանություն, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կտրուկ կդատապարտի այդ քայլը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բոլորին հայտնի է Ադրբեջանի հստակ և միանշանակ դիրքորոշումը հայերի, այսպես ասած, ցեղասպանության վերաբերյալ։ Եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը նման քայլի դիմի, դա պատմական սխալ կլինի։ Ադրբեջանը միշտ դեմ է հանդես եկել այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերին, դա պատմության կեղծում է։ Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։ Եթե ԱՄՆ–ը ճանաչի, Ադրբեջանը խիստ կդատապարտի դա։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի դեմ արված քայլը քայլ է Ադրբեջանի դեմ, Իսկ Ադրբեջանի դեմ ցանկացած քայլ Թուրքիայի դեմ քայլ է։ Կցանկանայի հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա», - հայտարարել է Հաջիևը լրագրողների հետ զրույցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...