ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել TikTok-ում տարածված թրենդի պատճառով

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել արաբ և հրեա երիտասարդների միջև, հայտնում է inosmi.ru-ն՝ հրապարակելով Խալեդ Սաբիհ յութուբյան օգտատիրոջ կողմից տարածված տեսանյութը։ 

Իսրայելական կողմի հայտնած տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է TikTok հարթակում տարածված թրենդից, ըստ որի` «ապտակիր մեկ ուղղափառ հրեայի և ստացիր մեկ հավանում»: Պաղեստինցի երիտասարդների մեկնաբանմամբ՝ իրենք այս կերպ են դրսևորում բռնազավթիչների դեմ պայքարը։ 

Անցալ գիշեր տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր․ այլ մանրամասները հայտնի չեն։

Քաղաքականություն