Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում. Շուռնուխի գյուղապետը` Փաշինյանի այցի մասին
Նիկոլ Փաշինյանը երեկ 21:30-ի սահմաններում առանց տեղեկացնելու այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Այո, Փաշինյանը Եկել է գյուղ, այցելել 1-2 տուն եւ թողել, գնացել է: Չգիտեմ՝ ինչպես են ընդունել գյուղացիները: Ո՞վ է իմացել, որ վարչապետ է գալիս գյուղ, ո՞ւմ են զգուշացրել, ոչ ոք չգիտեր: Երբ ես տեղեկացել եմ, որ վարչապետը գյուղում է, նա արդեն քայլելիս է եղել գյուղամիջով, 1-2 տուն այցելել է եւ գնացել: Այցելել է Արցախից տեղահանված ընտանիքի եւ գյուղի բնակիչների ընտանիք է մտել, տեղյակ չեմ՝ ինչ են խոսել, ինչի համար է գնացել»,-պատմել է նա:
Արշակյանը նշել է, որ ասօր գյուղ էին այցելել նաեւ նախագահը եւ ՄԻՊ Արման Թաթոյանը, սակայն նրանց այցը 2 օր առաջ է նախապես զգուշացված եղել:
«Այսօր նախագահն է այցելել գյուղ, 2 օր առաջ ես տեղյակ եմ եղել, որ մարդիկ գալու են գյուղ, ի սկզբանե ասված է եղել, որ ժողովրդի հետ հանդիպում չի սպասվում, բայց հետո տեղեկացվել ենք, որ ժողովուրդը կարող է մոտենալ, շփվել իրենց նախագահի հետ: Մարդիկ մոտեցել, հանդիպել են նախագահի հետ, իրենց հուզող հարցերը տվել են եւ բանի ճանապարհ մաղթել նախագահին: Իսկ այսօր 21.30 գյուղը լուսավորվեց գույնզգույն լույսերով. վարչապետի կորտեժն է եկել, ես անձամբ տեղեկացված չեմ եղել»,- հավելել է նա:
Հարցին, թե որպես համայնքապետ ինչպես է գնահատում Փաշինյանի այցի նման գաղտնիությունը, Արշակյանը պատասխանել է. «Ես ո՞վ եմ, որ գնահատական տամ, գյուղացիները թող գնահատեն: Միգուցե հատուկ նշանակության գործ էին կատարում, միգուցե գաղտնիությունը պարտադիր էր, չէ, որ մի փողոց այն կողմ ադրբեջանցիներն են»:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...