Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա. Իմքայլական պատգամավորը բանդա անվանեց սյունեցիներին. Factor
Այն, ինչին մենք ականատես եղանք Ագարակում ու Մեղրիում, վկայում է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների մասին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:
Դավոյանի խոսքերով, օրինակ Մեղրիի քաղաքապետն՝ իր գլխավորությամբ 30 հոգանոց բանդան, իրենց պահում է ոչ պատշաճ, ամենազզվելի կերպով. «Այդ մարդիկ հիմնականում աշխատում են Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարաններում, ուղղորդված են, նույն անձի բարեկամներն են: Նրանք չեն թողնում, որ քաղաքացիները մոտենան վարչապետին»:
Իմքայլականը հայտարարել է, որ այդ մարդիկ իրենց պահում են լկտի ու զզվելի ձեւով, թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան Նիկոլ Փաշինյանին:
Լրագրողը պատգամավորին հարց է տվել նաեւ վարչապետի հայտարարության մասին, երբ նա ասաց, որ «էտ հարցն էլ կլուծեն»: Պատգամավորը նշել է, որ «Էտ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...