«Ես չգիտեի, որ գալու է, ու չեմ հանդիպել». Շուռնուխի գյուղապետը՝ վարչապետի այցի մասին տեղյակ չի եղել. 24News
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը երեկ՝ ապրիլի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։ Այդ մասին նա հայտնել է 24News-ին՝ հավելելով, որ վարչապետի այցի մասին տեղյակ չի եղել։
«Ես չգիտեի, որ գալու է, ու չեմ հանդիպել։ Գիտեմ միայն, որ երկու տուն է այցելել։ Տներն այցելել է պատահականության սկզբունքով, այսինքն՝ դա էլ նախապես որոշված չի եղել, թե ում տուն պետք է մտնի», - փոխանցեց նա։
Հարցին, թե ի՞նչ ընդունելության է արժանացել Փաշինյանը կամ ի՞նչ է զրուցել գյուղացիների հետ, Արշակյանն արձագանքեց. «Ընդունելության մասին ոչինչ ասել չեմ կարող, չգիտեմ։ Միայն այն գիտեմ, որ տներից մեկի բնակիչներին, որ տեղահանվածներ են, ասել է՝ եթե հավաքեին պետության տված օժանդակությունը, կարող էին տուն ձեռք բերել»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ուշ երեկոյան, չհայտարարված այցով մեկնել է Սյունիք։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ բացի Շուռնուխից՝ Փաշինյանն այցելել է նաև Կապան։ Վարչապետի այցը Սյունիք շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...