Քննարկումն ավարտվեց, սակայն ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Քննարկումն ավարտվեց, սակայն ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը:
Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում եղան 3 տիպի ելույթներ. առաջինը եվրոպացի պատգամավորներն էին, որոնք բարեկամաբար կամ ավելի խիստ տոնով հորդորեցին Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, որպեսզի «հայ-ադրբեջանական հաշտեցումը կայանա»:
Երկրորդ խմբի ելույթները պատկանում էին Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին, ովքեր փորձեցին ԵԽԽՎ-ի խորհրդարանականներին հասցնել Ադրբեջանի հակահայկական քաղաքականության ցցուն օրինակները։ Երրորդ խումբն էլ ադրբեջանցի պատվիրակներն էին, ովքեր արտասանեցին 30 տարի շարունակ մշտական դարձած տեքստերը «օկուպացված տարածքների» մասին։ Իսկ արդյունքում ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով։
Բոլորը հեռացան դահլիճից՝ վաղն առավոտյան վերադառնալու պայմանով, որպեսզի քննարկեն մեկ այլ հարց։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...