Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան։
Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։
CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։
Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։
Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...