Ալիևը գոհ չէ «Իսկանդերի» վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի պատասխանից
Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով նամակ է ստացել, սակայն բավարարված չէ գերատեսչության այս պատասխանից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակին: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի նախաձեռնել: Իրականում սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հայցի հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները»,- ասել է Ալիեւը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...