ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է Պրահայի` իր դեսպանատան հողը վերադարձնելու պահանջին
ՌԴ ԱԳՆ-ն Պրահայի «հողային պահանջներից» հետո չեխական կողմին հիշեցրել է իր անշարժ գույքի մասին Մոսկվայի կենտրոնում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ավելի վաղ Պրահա-7 շրջանի ղեկավար Յան Չիժինսկին հայտարարել էր, որ իշխանությունները Ռուսաստանից պահանջում են վերադարձնել «Ստրոմովկա» քաղաքային զբոսայգու մասը, որն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:
«Եթե Պրահան իր առանձնակի նախանձախնդիր թաղապետերով հանդգնի այլ «գործիքակազմի» դիմել, ապա մենք ձեզ հիշեցնում ենք, որ չեխական կողմը նույնպես զգալի անշարժ գույք ունի Ռուսաստանի մայրաքաղաքի Տվերսկայա փողոցի տարածքում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են դիվանագետները, Չեխիայի մայրաքաղաքում դեսպանատան տարածքը ԽՍՀՄ-ին հատկացվել է 1970-ականների սկզբին`գոյություն ունեցող խորհրդային-չեխոսլովակյան համաձայնությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար: ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...