Հասարակություն
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Gohar Vardanyan
497 դիտում
Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը, որին Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր, դատարանում հաղթել է Պետրոսյանին և շուտով կվերականգնվի իր պաշտոնին: Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Դատարանը համարել է, որ խախտվել են տնօրենի աշխատանքային իրավունքները և նրան ապօրինի են ազատել աշխատանքից:
Հիշեցնենք, որ Սվետլանա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելուց հետո Կոտայքի մարզպետարանը հետևյալ հայտարարությունն էր արել, թե ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, իսկ իրականում Ռոմանոս Պետրոսյանն ու իր մերձավորներն ու բարեկամները Կոտայքի մարզի դպրոցները յուրայիններով լցնելու հաղթարշավ էին սկսել, և, փաստորեն, Աբովյանի 2-րդ դպրոցում չհաջողեցին:
Նմանատիպ հոդվածներ
Սոցաջակցության տարածքային բաժինները ապրիլի 1-ից լուծարվել են. փորձում են նախկիններից ազատվել. News am
Gohar Vardanyan
246
Արցախում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին
Gohar Vardanyan
191
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է. Փաշինյան
Gohar Vardanyan
125
ՈՒՂԻՂ. Մեծ Բրիտանիայում վերջին հրաժեշտն են տալիս Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին
Gohar Vardanyan
273
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
146
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
378
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
88
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
119