67 զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին Ազգային ժողովի ամբիոնից կարդաց Մարտունի 3-ի 7-րդ վաշտի 67 զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների նամակը՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին․
«Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվում, խաբելով ասել են, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին»,-ասված է ծնողների փոխանցած նամակում։
Ծնողները սա համարում են դիտավորյալ սպանություն և պատկան մարմիններից պահանջում անմիջապես զբաղվել սրանով։
Ծնողների համոզմամբ՝ այս դեպքի պատասխանատուներն են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը։
Հովսեփյանը հայտնեց, որ այդ գործով հարուցվել է քրեական գործ, սակայն առաջ չի գնում։
Պատգամավորը նաև փոխանցեց, որ ծնողներն ասել են, եթե արդար քննություն չանցկացվի, հետագայում իրենց արարքների համար պատասխանատու չեն։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Հիշատակի եռերգություն կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին ժամը 23-ն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի...
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հ...
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է մասնակցել, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը չեն մասնակցել Ծառուկյանի որդու հարսանիքին
Հանրապետականը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսի ժ...