Մեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է. Սամվել Բաբայան
Երբ փաստերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում, որ մեղավորները մեկը չեն, երկուսը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երկու բառով չես կարող ասել, թե ինչ է եղել։ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջնագիծ։ Ամեն տարի ՄՈԲ-ը հավաքվում է, պետք է տանեին՝ որ հրամանատարի մոտ է լինելու, ոնց է լինելու։ Մինչև քրեական գործ հարուցելը, որ ինքը փախել է, պետք է գործ հարուցել, թե քանի անգամ է ինքը եղել կրակայինում։ Ես դեռ պատերազմից 15 օր առաջ եմ ներկայացրել, որ ՄՈԲ-ը պետք է առանձին միավոր դառնա, ոչ թե համալրվի։ Ասին՝ չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում։ Դե լավ, ասի՝ բռնեք տեսնենք: Շտաբի պետը, որ ասում է՝ երեք օրից հետո ես հասկացա՝ մենք պատրաստ չենք։ Ես առաջարկում եմ ինքը գրավոր ձևի ներկայացնի, թե ինչն է նրան բերել այն բանին, որ բանակը պատրաստ չէ»,- ընդգծեց Բաբայանը։
Բաբայանը խոսել է նաև գեներալների մասին, ովքեր հիմա հարցազրույցներ են տալիս ու բացատրություններ ներկայացնում. «Հենց իրենք են այս վերջին 20 տարին ղեկավարում: Այդ մարդկանց հետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել հակառակորդի զինվելու, զորամասների մասին:
Երբ այդ զեկուցագիրները ներկայացվել են, որոշումներ կայացվե՞լ են նախարարի, ԳՇ պետի կողմից: Ի՞նչ որոշումներ են կայացվել»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը հետաքրքրվել է, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-Մ» հրթիռները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրվել է, թե որտեղից են Հայաստանում հայտնվել «Իսկանդեր-Մ» հրթիռները: Բաքուն պնդ...
Կարո Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով...
Գիտակցված ձևով երկիրը տանում են նոր փորձությունների և որ ամենասարսափելին է, իրականությունն իմանալով, ոչինչ չեն անում վերահաս սպառնալիքը կանխելու համար
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյ...
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դատախազությունը դիմել է Ռազմական ոստիկանություն
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել...