Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիային բարեկամ երկիր չի համարում։
«Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, դրա վառ ապացույցներից եղել է թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե, երբ արտգործնախարար Նալբանդյանը ամբոխի միջով շարժվում էր ու փորձում էր Էրդողանին թուղթ փոխանցել։ ՀՀ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստաննն է», - «Ազատության» եթերում ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պե՞տք է երկխոսություն սկսի Անկարայի հետ։
Նա ընդգծել է՝ անձնապես Թուրքիային բարեկամ երկիր չի համարում։
«Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր, քանի դեռ ինքը չի ապացուցել իր բարեկամ լինելը», - ասել է նա։
Հարցին՝ թշնամի կանվանեի՞ք, պատասխանել է. «Հաստատ բարեկամ չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են. Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիաց իվարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարե լպատերազմի համար խոստաց...
ՌԴ-ն պետք է որոշի՝ ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը՝ խոսելով Արցախում տեղի...
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի...
Ավինյանի գրասենյակում ու «Իմ քայլում» տեղյակ չեն Մուրադովի հայտարարությանը. ArmDaily
Արցախում ռուսական խաղաղապահներ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ գ...