Ավինյանի գրասենյակում ու «Իմ քայլում» տեղյակ չեն Մուրադովի հայտարարությանը. ArmDaily
Արցախում ռուսական խաղաղապահներ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ գերիների վերադարձի մասին լուրերը կեղծ պրովոկացիա էր: «Իշխանությունները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։
ArmDaily.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանից։ Նա ասաց, որ ծանոթ չէ հայտարարությանը։ «Ձեզնից եմ լսում այդ ինֆորմացիան, դեռ չեմ հասցրել տեսնել, կնայեմ, տեսնեմ՝ ինչի մասին է խոսքը։ Խորհրդակցության էի, նոր եմ դուրս եկել, հասկանամ, տեսնեմ ինչ է կատարվում, խոսեմ փոխվարչապետի հետ, որից հետո կարձագանքեմ»,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես ծանոթ չէր տեսանյութին ու Մուրադովի հայտարարությանը։ «Ոչ մի բան չեմ կարող ասել այդ թեմայով»։
Նա նաև չպատասխանեց հարցին, թե կա՞ր իրականում պայմանավորվածություն, եթե կար, ապա ինչու չստացվեց գերիների վերադարձը՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, հիմա էլ մեքենա եմ քշում, հարմար չի խոսել»։
Մեր բազմաթիվ զանգերը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին մնացին անպատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են. Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները
Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիաց իվարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարե լպատերազմի համար խոստաց...
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
ՌԴ-ն պետք է որոշի՝ ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը՝ խոսելով Արցախում տեղի...
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի...