ՌԴ են մեկնել Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում:
Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ:
ՀՀ ԿԳՄՍ բարձրաստիճան ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկներով: Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: ...
Ծնողները բացել են ՊՆ մուտքերը. «Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին». ԳՇ պետի հետ հանդիպման մասնակից
Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին պաշտպանության նախարարության մուտքերը։ Որոշումը կայացվել է ԳՇ պետի և գեներալն...