Նորանշանակ մարզպետը վարչապետի քավո՞րն է
2018 թվականի օգոստոսի 9-ին ազգակցական կապերով աշխատանքի տեղավորելու երևույթը քննադատող Նիկոլ Փաշինյանը այսօր Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին կառավարության որոշմամբ նշանակեց Տավուշի մարզպետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նորանշանակ մարզպետը վարչապետի քավորն է:
Հայկ Ղալումյանը մոտ երկու տարի ղեկավարել է Իջևան քաղաքը, որի ընթացքում այդպես էլ ընտրություն տեղի չի ունեցել, մինչդեռ բնակիչների կողմից ընտրված նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների հիմքով գործող իշխանությունը հեռացրեց այդ պաշտոնից:
Հայկ Ղալումյանի եղբայրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է, որն իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունվարի 10-ը նույնպես եղել է Տավուշի մարզպետի պաշտոնին։ Նա նաև Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էր:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հակասեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո՝ իշխանության եկան նաև ընտանիքի անդամները. աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը և եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր են: Հանրապետության ոստիկանապետի պաշտոնն այժմ զբաղեցնում է Փաշինյանի մանկության ընկեր՝ ծնունդով Տավուշից Վահե Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ես նայեցի Փաշինյանի աչքերի մեջ ու ասացի, որ դժգոհ եմ նրա գործունեությունից. Ո՞վ է «չհամաձայնեցված» հարց տված փաստաբանը. ArmDaily .am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Հայ փաստաբանների հանդիպումը Մոսկվայում բավականին աղմուկ բարձրացրեց։ Մամուլում տ...
Ուկրաինան առանց նախազգուշացման զորավարժություններ է սկսել Սև ծովում
Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանն սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշ...