Հասարակություն
Կենտրոնական բանկը դոլար կներարկի շուկա․ Բաբկեն Թունյան
Unknown
ԿԲ-ն դոլար կներարկի շուկա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։
Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Unknown
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Unknown
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Unknown
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
Unknown