Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար. Գորգիսյան

Այն, որ մինչեւ հիմա չի հրաժարավել Ապրիլյան պատերազմի հանգմանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, դա արվել է իշխող ուժի քաղաքական նպտակահարմարությունից ելնելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել են 2016-ին եւ չեն շտկվել 2020 թվականի պատերազմը: Հետո իրենց ձախողումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստորեն չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ այդ հանձնաժողովի գործունեությունից, դա Սերժ Սարգսյանի պարտված ու ձախողված առաջնորդի կերպարի ստեղծումն էր: Փաստորեն դա չեն կարողանալու, որովհետեւ իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս:  Հետեւաբար, դա չի հրապարկվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասաց նա:

Գորգիսյանը նկատեց, որ այն խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմում, դրանք նույնությամբ կրկնվել են 2020-ի 44-օրյա պատերազմում, տասնապատիվ ավելի շատ կորուստներով:

Նա ընդգծեց, որ այդ զեկույցը պետք է մի քանի մասից բաղկացած լինի, մի մասը պետք  է ուղղված լինի ՊՆ-ին, որը կպարունակի հայտնաբերված թերությունները եւ դրանց լուծումները, մի մասը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որոնք կգնան թերությունների հետքերով եւ կպարզեն մեղավորներին: Մի մասը ուղղված պետք է լինի ԱԺ-ին՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկներով եւ մի մասն էլ ուղղված պետք է լինի հանրությանը, որը կփարատի կասկածները, թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվել են դաշտ՝ բարոյազրկելու, արժեզրկելու բանակը:

«Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի այսօրվա ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ  հարուցվի քրեական գործ եւ նա այդ գործի շրջանակներում ստիպված լինի  պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել: Նույնը կա նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ՝ նրանք մերժեցին մեր առաջարկած պարետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր, որ չենք կարողանալու օգտագործել: Նաեւ շարքից հանել ենք զենքեր, որոնք կարող էինք օգտագործել, մեզ պետք էր լինելու»,-ասաց ԼՀԿ պատգամավորը: