Պատահարներ
Ոսկեվազ գյուղում 84-ամյա կինը մահացել է տան հարակից այգում բռնկված հրդեհից
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ գյուղի տներից մեկի հարակից այգում բռնկված հրդեհի հետևանքով տարեց քաղաքացի է այրվել։
ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են 16։09-ին։ Հրդեհը ինքնամարվել է, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։
Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ը հաղորդել է, որ մահացած քաղաքացին կին է։ Կայքի տեղեկություններով՝ Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել
Կոտայքի մարզում մոտ 25 տոննա կշռով ապառաժ քարերը թափվել և վնասել են Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակները
Երևանում բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կա վիրավոր
Չոր խոտ է վառել, չի հասցրել փախչի. մանրամասներ Ոսկեվազում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0