Հասարակություն
Մարդիկ կարող են կենդանիներին վարակել կորոնավիրուսով․ ԱՀԿ
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է մարդուց մարդուն, մարդկանցից կենդանիների վարակման մասին վկայություններ կան: Նման դեպքերի մասին խոսել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Մի քանի կենդանիներ (ջրաքիսներ, շներ, տնային կատուներ, առյուծներ, վագրեր և ջրարջեր), որոնք շփվել են վարակված անձանց հետ, ունեցել են կորոնավիրուսի թեստի դրական արդյունք: Այլ կենդանիների տեսակների վրա վիրուսի ազդեցությունն ուսումնասիրելու գործընթացն ընթացքի մեջ է»,-ասել է Վույնովիչը։
Նրա խոսքերով, կարևոր է հասկանալ, թե կենդանիների որ տեսակներն են առավել խոցելի՝ հետագայում հիվանդության կրկնվող բռնկումներից խուսափելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերը հարազատներից պահանջում են վճարում կատարել
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Այս պահին բերման է ենթարկվել մոտ 10 կին
2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. Որն է հիմնավորումը. «Ժամանակ»
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0