4 անգամ ազատման դիմում է գրել. Արծրուն Հովհաննիսյանը ինչո՞ւ հեռացավ ՊՆ-ից. ArmDaily
Լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկություն հրապարակեց, որ Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն դեռևս մեկ շաբաթ առաջ ազատվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնից։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանը չորս անգամ ազատման դիմում է գրել, սակայն միայն վերջին դիմումն է ստորագրվել։ Առաջին դիմումը, սակայն, Հովհաննիսյանը գրել է դեռևս պատերազմի ժամանակ, սակայն դիմումի պատճառը պատերազմով պայմանավորված իրողություններն են եղել ու Դավիթ Տոնոյանի ու Հովհաննիսյանի միջև տարաձայնություններ չեն եղել։ Վաղարշակ Հարությունյանի նշանակվելուց հետո նա երեք անգամ ազատման դիմում է գրել, սակայն միայն վերջինն է հաստատվել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանի ու ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի միջև անձնական խնդիրներ են եղել։ Մասնավորապես, Հովհաննիսյանը դեմ է Հարությունյանի կադրային ու կրթական քաղաքականությանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչի՞ մասին է խոսելու Պուտինի հետ
«ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք քննարկվելու են վաղը՝...
Պաշտպանության նախարարությունից՝ Արծրուն Հովհաննիսյանի աշխատանքից ազատվելու լուրերի մասին
Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյ...
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել
Ռուսաստանը բանակի մարտունակության ստուգումներ է սկսել։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, փոխ...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...