Վիկտոր Մնացականյանը կլքի՞ պաշտոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է մրցույթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Հայտարության տեքստը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում։

Մրցույթին մասնակցելու համար սահմանված պարտադիր պայմաններն են՝

ՀՀ քաղաքացիություն.

բարձրագույն կրթություն.

հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ կամ երաժշտական արվեստ բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Լրացուցիչ պայմաններն են՝

առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.

աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթը կկայանա մայիսի 14-ին՝ ժամը 1030-ին՝ նախարարության շենքում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի պաշտոնակատարը Վիկտոր Մնացականյանն է։ 

Քաղաքականություն