Դավիթ Սանասարյանն Արման Բաբաջանյանի հետ դաշինք կկազմի՞. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին «Էլիտ պլազա»-ում տեղի կունենա ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։
Որոշ տեղեկություններով՝ Սանասարյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում դաշինքով մասնակցելու հետ կապված։ Մեզ ասացին նաեւ, որ նրանց կմիանան սորոսական թեւի այլ կարկառուն ներկայացուցիչներ։
Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նա մտերիմներին հավաստիացնում է, որ ընտրություններին չի գնալու Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
«Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է...
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին
Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում ա...
Այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Գագիկ Ծառուկյան
Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավ...