Մովսես Հակոբյանն՝ իր ազգական Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության մասին
Թուրքը որպես հարևան ուրիշ տեղ չի գնալու, սակայն նրան որպես թշնամի չճանաչելը, կարծում եմ, որ մեր ժողովրդի համար ընկալելի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մովսես Հակոբյանը:
Լրագրողները գեներալին հիշեցրել են, որ թուրքի մասին խոսել է իր ազգականը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք նրա հետ խոսել է այդ հայտարարություններից հետո: Գեներալը բացասական պատասխան է տվել:
Հակոբյանը համամիտ չէ պնդումների հետ, որ թուրքերի հետ հարաբերություններում պետք է շտկումներ անել:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Թուրքիային համարում է թշնամի պետություն, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...