ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացիներերը ձվեր են նետել հյուրանոցի վրա, որտեղ ապաստանել է Վլադիմիր Պոզները. բախումներ են տեղի ունեցել

Թբիլիսիում ՝ այն հյուրանոցի դիմաց, որտեղ Մոսկվայից ժամանել է հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր նետում այդ հյուրանոցի ուղղությամբ: Ըստ մամուլի հրապարակումների, ցուցարարները, որոնք պահանջում են իշխանություններից վտարել Պոզներին Վրաստանից: Նրանք նաեւ կարողացել են անջատել հյուրանոցի շենքի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պոզները հայտնել է, որ ներկա պահին հյուրանոցում է, իր անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը: Թբիլիսի էր եկել, որպեսզի ապրիլի 3-ին ծննդյան տոնը նշեր Վրաստանում, սակայն ստիպված է լինելու ավելի շուտ Մոսկվա վերադառնալ:

Քաղաքականություն

Պատահարներ