ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 6-րդ փողոցի 22-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ