
Սուրեն Գրիգորյանը չի հերքում Արդարադատության փոխնախարար նշանավելու մասին լուրերը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի հերքում Արդարադատության փոխնախարար նշանավելու մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար:
«Արդարադատության փոխնախարար նշանակվում է վարչապետի, որոշմամբ, կլինի որոշումը, նոր կարելի է դա փաստել, մինչև դա քննարկումներ են գնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Գրիգորյանը:
Վերջինս խուսափեց պատասխանել՝ նման առաջարկ ստացե՞լ է, թե՝ ոչ.
«Այս պահի դրությամբ ավել մեկնաբանություն չունեմ, ամեն դեպքում ես մնում եմ քաղաքական թիմում՝ անկախ նրանից՝ կնշանակվեմ նոր պաշտոնի, թե՝ ոչ»,-ասաց պատգամավորը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատգամավորն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ նախնական տեղեկությունների, Սուրեն Գրիգորյանի մանդատը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանին: