Հասարակություն

Լուսանկարներ. Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է 150 տուն կառուցել

Լուսանկարներ. Կարմիր Շուկա բնակավայրում նախատեսվում է 150 տուն կառուցել

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում։ 
 Համայնքապետի խոսքով` բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ 
 Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր` հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:  
 Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա որովհետև, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։ 
 Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:  
Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն: 

 


[2127b9e979609f7c0cbe1a1ccf1b82f0.jpg]

 

[0dc795eb2ec4927dbf786d6f404f53a3.jpg]

 

[e682107528cfbc3c16ff0fb5eae6ad95.jpg]

 

[21b3422aa02f63f59cb00db0b846afc4.jpg]

 

[0938d4602324f36a3753e6c2832365b1.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250