Հասարակություն

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների վրա. Սահակ Օհանյան

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների վրա. Սահակ Օհանյան
Պատերազմի ընթացքում զոհվել է 15 ռազմական բժիշկ եւ 1 կամավոր բժիշկ, 60 ֆելդշեր եւ սանինստրուկտոր: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ…

Պատերազմի ընթացքում զոհվել է 15 ռազմական բժիշկ եւ 1 կամավոր բժիշկ, 60 ֆելդշեր եւ սանինստրուկտոր: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների, ավտոմեքենաների վրա: Կան տեսաապացույցներ: «Այդ ամենը վկայում է, որ հակառակորդը բազմիցս խախտել է պատերազմի ընդունված նորմերը, գրված եւ չգրված կանոնները, Ժնեւի կոնվենցիաները»,-ընդգծել է Սահակ Օհանյանը:

Միեւնույն ժամանակ, նա հայտնել է, որ հայկական կողմն ապահովել է գերիներին բժշկական օգնությամբ:

Հայաստանի օմբուդսմենն ուղարկել է ՄԱԿ-ին զեկույց՝ ներկայացնելով բոլոր ապացույցներն ու փաստերը:

Նմանատիպ հոդվածներ

Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ մանկահասակ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. Բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»

24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շա...

Ապագայում թուրքերը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել. քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250