Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է. նա ունի երկու նպատակ․ «Հրապարակ»
«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է։ Նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր մի տեսանյութ ու հաղորդագրություն է տեղադրվում՝ այսինչ համայնքում նոր ջրանցքի կառուցման, այնինչ գյուղում հին ջրանցքի նորոգման, երրորդում՝ մանկապարտեզի կառուցման մասին։ Պապիկյանը հանրապետության քարուքանդ եղած ճանապարհներով մարզեր է մեկնում երկու նպատակով․ առաջինը նախընտրականն է։
Ակնհայտ է, որ փաշինյանական ողջ թիմն արդեն ակտիվորեն, օրենքի բացահայտ խախտումով, սկսել է քարոզարշավը՝ ադմինիստրատիվ ռեսուրսի լայն կիրառմամբ, աշխատանքային այցերի անվան տակ։
Եվ հիմնական բեռը դրված է Պապիկյանի ուսերին․ նա շտաբի պետն է լինելու եւ պատասխանատու է քարոզարշավի եւ Փաշինյանի միտինգներին հանդիսատես ապահովելու համար։
Երկրորդ նպատակն այն է, որ Պապիկյանի նախարարությունը որոշել է, որ ասֆալտով այլեւս հնարավոր չէ «փիառվել», քանզի հանրությունն իրենց ընկալում է սոսկ որպես «ասֆալտ անող իշխանություն», եւ ասֆալտն էլ արդեն հիմնովին քայքայվել է՝ ոչնչացնելով «որակյալ ասֆալտ» անող իշխանությունների մասին փչվող փուչիկը։ Ուրեմն ժամանակն է ջրագիծ ու մանկապարտեզ «կառուցելու»։
Իսկ ասֆալտն արդեն կոնկրետ եկամուտ բերող գործ է դարձել նրանց համար՝ տենդերները յուրայիններին բաշխելու, նախկինից էլ ավելի մեծ ծավալով ատկատներ վերցնելու լայն հնարավորություններով։ Ուստի ասֆալտով ընտրություններում հաղթելն անհնարին է, եւ դա է պատճառը, որ ասֆալտի մասին այլեւս չեն խոսում, անցել են այլ թեմաների», գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:Տեսագրու...
Հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի ՌՕ ուժերի Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված «օդ-օդ» հրթիռները. Военный обозреватель
Военный обозреватель թելեգրամյան ալիքը գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալի...