Հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի ՌՕ ուժերի Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված «օդ-օդ» հրթիռները. Военный обозреватель
Военный обозреватель թելեգրամյան ալիքը գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի Ռազմաօդային ուժերին պատկանող Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված օդ-օդ հրթիռները:
Ըստ թելեգրամյան ալիքի՝ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջերս արած հայտարարության մեջ նշել է, որ Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում այդ ինքնաթիռների համար հրթիռ չի եղել, քանի որ նրանք իբր չեն հասցրել այն գնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր հրթիռներ ձեռք չբերելու մասին իր հայտարարությանն ու մեկ այլ, 2020-ի հուլիսի 3-ին արված գրառմանը, որով հայտնել էր, որ «ՍՈՒ-30 ՍՄ -ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- գրել էր Փաշինյանը: Շատերը մտահոգություն էին հայտնել, թե այդ դեպքում ինչպես են ««մարտական խոցումով» բոլոր թիրախները խոցվել», երբ հրթիռներ չեն եղել:
Այսպես, արդեն ԱԺ-ում Փաշինյանն ասել էր, որ իր երկու հայտարարություններն իրար չեն հակասում, քանի որ վարժանքների ժամանակ օգտագործվել են արդեն իսկ սպառազինության մեջ առկա հրթիռներ:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:Տեսագրու...
Նման ողբ ու ցասում մենք չտեսանք, երբ հանձնեցին Շուշին. Զոհրաբյանը՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման արձագանքների մասին
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը որոշման արձագանքների մասին «Եվ մի պիցցա...