ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:
Տեսագրության մեջ չի նշվում, թե այս անգամ որ եկեղեցին է ադրբեջանցի վանդալների սրբապղծության զոհ դարձել, բայց Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է պարզել, որ դա Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին է:
Տեսանյութում ադրբեջանական զինվորական համազգեստով երեք տղամարդ մտնում են հայկական եկեղեցի և հայտարարում, որ մտադիր են այնտեղ նամազ իրականացնել: Նրանցից մեկի հագուստի վրա Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով տարբերանշան կա: Տղամարդիկ հայհոյում են, կոտրում սրբապատկերները: Տեսանյութի վերջում ներկայացված է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստվածածին) հիմնահատակ ավերված եկեղեցու լուսանկարը, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե տեսանյութում նույն եկեղեցին է նախքան ավերվելը: Մինչդեռ իրականում սա վերջին մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիների կողմից պղծված արդեն երրորդ եկեղեցին է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Այս մասին երեկ` մարտի 20–ին, Արագածոտնի մարզի ...
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք. սույն դեպքը ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային մարմիններին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականներ...
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...