ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին։ Համացանցում լուսանկարներ են տարածվել:
Այսօր 13։30֊ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին։
Առաջին մեքենային չեն դիպել (թեև վարորդը քիչ է մնացել վթարի ենթարկվի), իսկ երկրորդ մեքենային դիպել են։
[45eb7deb5153285286b209f8ffae2cac.jpg]
[6241ff59ee35d3e1ef3c9800a5d106fb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան...
Ի՞նչ սպասել Հայաստանին մատակարարվող ինտերնետ թրաֆիքի ադրբեջանականացումից. մանրամասնում է փորձագետը
Վրացական մամուլը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus Online) ընկերության «մնա...