ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում
Իրանցի լրագրող Պույա Հոսեյնին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում և հրապարակել համապատասխան տեսանյութը, հաղորդում է Infoteka24-ը:
«Արցախի պատերազմի ժամանակ և դրանից հետո բացահայտվեց տեռորիստների տեղափոխումը Ադրբեջան՝ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Լիբիայից՝ փողի, տան և այլ խոստումների դիմաց։ Հիմա էլ Ադրբեջանի ընդդիմության կայքերից մեկը տեսանյութ է տարածել՝ Ադրբեջանում կամ նրա կողմից Արցախի գրավյալ տարածքներում արաբների որսորդական ճամբարների վերաբերյալ, որտեղ արաբները զբաղվում են որսորդական թռչունների որսով, որոնք արաբական պետությունների մեջ մի քանի հազար դոլարով վաճառում են։ Պետք է նշել, որ արաբ շեյխերի ընտանիքների շրջանակում որսորդությունը հայտնի զվարճանք է։
Կայքում գրված է, որ նրանք Ալիևի հյուրերն են և Ադրբեջանի էկոլոգիան փչացնում են։ Հարց է առաջանում, թե ինչ ծառայությունների դիմաց է Ալիևը արաբական էլիտար ընտանիքների անդամներին նման թանկ զվարճանք և բիզնես ապահովում»,- գրում է լրագրողը։
Նմանատիպ հոդվածներ
Թաքնված նկարահանում. ԱԱԾ-ն նոր բացահայտումը. 9 անձ ձերբակալվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում տղամարդը կրակել ուժայինների և անցորդների վրա
Միտիշչիի քոթեջային ավանում մի տղամարդ սկսել է կրակել անցորդների ու ուժայինների վրա:Հրապարակած կադրերում երևում է ոստիկան...
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հեն...
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 192 զինծառայողի անուն։Ասատրյան...