Ես Ռեմբո չեմ, Ռեմբոն Ռուբոյենք են, որ 20-30 ախրաննիկով են ման գալիս. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որի ժամանակ վերջինը անդրադարձել էր նաև ՄԻքայելյանին:
«Սասուն Միքայելյանին դարձրել եք Ռեմբո, նա Սասունն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին․․․ հերթական դավաճանն է, էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել։ Ո՞նց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է՝ արցախյան շարժումից ավելի կարևոր էր հեղափոխությունը»,- ասել էր Հայրապետյանը:
«Թե երեխեքի գլուխ ով է կերել՝ իրենց էլ է առնչվում։ Ես երեխաների կողքին եմ եղել՝ առաջին պատերազմից մինչև հիմա։ Ե՛վ առաջին պատերազմում, և՛ երկրորդում, և՛ երրորդում ծանր վիրավորվել եմ։ Հոգնել եմ արդեն այն բանից, որ ասում են՝ Սասուն Միքայելյանն ասել է, թե սա ավելի կարևոր է։ Ո՛չ, ժողովուրդ․ վրիպակ է եղել, ես ասել եմ՝ հեղափոխությունը ոչ պակաս կարևոր է, քան՝ պատերազմում հաղթանակը։ Երկրի վիճակն այնպիսին էր․ կողոպտել, թալանել էին, էլ բան չէր մնացել, ես դրա համար եմ ասել։ Վերադառնամ Ռուբոյի ասածին․ ես գյուղացի տղա եմ, բոլորն էլ գիտեն։ Ես Ռեմբո չեմ, թուրքի դեմ կռված զինվոր, հրամանատար եմ եղել։ Իրենք են Ռեմբոն, որ 20-30 «ախրաննիկով» ման են գալիս, մարդկանց էին բռնում, ծեծում, հաշմանդամ դարձնում։ Բոլորն էլ գիտեն՝ Ռուբոն ինչ է արել»,- եթերի ընթացքում ասել է Միքայելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գեւորգ Պետրոսյան
Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության...
Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել. Հովսեփյանը՝ Ալեն Սիմոնյանին
Միակ թերացումս եղել է մեկ տեղում, որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել, ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարեւոր գոր...
Ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է. ընտրությունների մասին հայտարարությունը բլե՞ֆ է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է: Բանն ա...