Այսօր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը. «Հրապարակ»
«Երեկ լուր ստացանք, որ այսօր վերջապես տեղի կունենա արտահերթ ընտրությունների օրակարգով Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների կոնկրետ օրվա մասին։ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի․ «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում»։ Իսկ ԲՀԿ քաղխորհրդի նիստ այսօր կամ վաղը նշանակվա՞ծ է․ կրկին տեղեկություն չունի։
Իրականում առանձնապես հանդիպելու անհրաժեշտություն էլ չկա․ Փաշինյանը պետք է հայտարարի, որ հրաժարական է տալիս, իսկ Ծառուկյանը՝ որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, եւ ԱԺ-ն գնալու է լուծարման։
Խնդիրը ժամկետներին է վերաբերում՝ Փաշինյանը փորձում է համոզել ընդդիմությանը, որ ընտրություններն աշնանը անցկացնեն․ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից միայն վեց ամիս հետո կարելի է ընտրություններ անել։
Եթե անեն ամռանը, ապա միայն՝ հին օրենսգրքով, ինչը նշանակում է անցողիկ բարձր շեմ՝ 5 տոկոս, եւ ռեյտինգային համակարգ։ Հին օրենսգրքի դեմ, ի դեպ, կատաղի պայքար են սկսել սորոսական կազմակերպությունները, որոնք երկու օր է՝ հայտարարություններ են անում։ Սակայն հին օրենսգրքին կողմ են ե՛ւ Ծառուկյանը, ե՛ւ ընդդիմությունը, ինչ-որ տեղ՝ նաեւ իշխանությունները»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...
Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապ...
Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատ...
Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ գործող իշխանության այլընտրանքը. «Հրապարակ»
«Թեեւ Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ եւ դառնալ Արայիկ Հարությունյանի իշխանության այլ...