Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Porsche Panamera և Mercedes E63 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բախման հետևանքով Porsche-ը գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Porsche-ի առաջ մի քանի թափառող շներ են հայտնվել և վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար խույս է տվել, ապա բախվել բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին ու գլխիվայր շրջվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...
Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատ...
Սենսացիոն բացահայտում է լինելու. Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու. «Հրապարակ»
«Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիս...
Ծառուկյան-Փաշինյան հանդիպում կլինի մեկ պայմանով. Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Հրապարակ»
«Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխ...