Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։ Մեզ պատմեցին, որ երբ հայկական կողմը հայտարարեց, որ խոցել է ադրբեջանական Գյանջայի օդանավակայանը, իսկ ավելի ուշ պարզվեց, որ բնակելի թաղամաս է թիրախավորվել, ու աղմուկ բարձրացավ, ռուսական ռազմական ղեկավարությունը վրդովվել է, որ, նախ, դա իրենց հետ չեն համաձայնեցրել, և երկրորդ՝ խաղաղ բնակչությանը խոցելը միջազգային հարթակներում դիտարկվել է որպես ագրեսորի քայլ, և ՌԴ իշխանությունները դադարեցրել են զենքի մատակարարումը։
Պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները։ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Շոյգույի հետ, և զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսվել է։
Սակայն այս միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական, քանի որ այդ շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ եթե Փաշինյանը կատարի ՌԴ իշխանությունների պահանջը՝ հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Տոնոյանին, պատերազմը կդադարեցվի։ Այդ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին սկսել է դիտել որպես լուրջ մրցակից և թիմին հրահանգել է թիրախավորել նրան։ Նաև դա է պատճառը, որ պատերազմի ժամանակ Պնախարարն ընդհատակ էր իջել»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...
Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապ...
Սենսացիոն բացահայտում է լինելու. Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու. «Հրապարակ»
«Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիս...
Ծառուկյան-Փաշինյան հանդիպում կլինի մեկ պայմանով. Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Հրապարակ»
«Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխ...