Ծառուկյան-Փաշինյան հանդիպում կլինի մեկ պայմանով. Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Հրապարակ»
«Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին եւ ընտրությունների կոնկրետ օրը։
Թեեւ միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, եւ այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթեւ է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի եւ կրկին հետաձգի։
Ի դեպ, իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեեւ իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։
Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։ Նաեւ փորձելու են սեփական ընդդիմություն ձեւավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապ...
Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատ...
Սենսացիոն բացահայտում է լինելու. Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու. «Հրապարակ»
«Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիս...
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...