Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները. պաշտպան
ՀՀ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման: Հաշվի առնելով սա, վաղը (մարտի 17) ժամը 14:30-ին Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն: Բոլոր լրատվամիջոցներին նույն ժամին հրավիրում եմ Վարչական դատարանի մուտքի մոտ (Գ. Նժդեհի 23), որտեղ կտամ կատարված ապօրինությունների մասին հրապարակային պարզաբանումներ»:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
Ես քեզ խոստանում եմ վայելել թշնամուն, բայց իրենց դաշտում. Շուշան Պետրոսյանը՝ Հովհաննես Ազոյանին
Երգչուհի Շուշան Պետրոսյանը, արձագանքելով դերասան Հոհաննես Ազոյանի՝ Ալիևի մասին արված մեկնաբանությանը, ֆեյսբուքյան իր էջո...
Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր Ալիևի երեսին...Հովհաննես Ազոյանի գրառումն Ալիևի լուսանկարի տակ
Հովհաննես Ազոյանի գրառումը Իլհամ Ալիեւի լուսանկարի ներքո.«Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր Ալիևի երեսին...Խաղաղութ...