Ռուսաստանը պետք է ունենա ռազմական և անվտանգության ուժեր՝ երկրի սահմաններից դուրս պետական խնդիրներ կատարելու համար. Սեմյոն Պեգով
Իմ կարծիքով, Ռուսաստանը պետք է ունենա ռազմական և անվտանգության ուժեր՝ երկրի սահմաններից դուրս պետականխնդիրներ կատարելու համար: Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է WarGonzo նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը:
Մեզ պետք են հատուկ ուժեր,եթ եկուզեք, ինտելեկտուալ: Թիմ, որը ոչ միայն կրեատիվ կգործի, այլ իսկապես կհասկանա տարածաշրջանի առանձնահատկությունները:
Ռուս պաշտոնյաները՝ նախագահի աշխատակազմից, հազվադեպ բացառություններով, պարզապես չեն հասկանում հայկական իրողությունները: Ինչով է, օրինակ, Երևանը տարբերվում Ստեփանակերտից. ոչ միայն էլիտաների աշխատանքի տեսանկյունից, այլև Ռուսաստանի նկատմամբ ամենից առաջ բնակչության վերաբերմունքից: Օրինակ՝ Երեւանում Ռուսաստանի հանդեպ կարող է լինել մի վերաբերմունք, Ստեփանակերտում՝մեկ այլ, քանի որ մարդիկ ապրում են տարբեր իրողություններում: Երբ «Սմերչ»-ները թափվում էին Արցախի ողջ տարածքում, Հայաստանում ինչ-որ մեկը շարունակում էր ապրել սովորական կյանքով և այցելել սրճարաններ:
Քարտ բլանշ տալով առանձին կլաններին՝ մենք դադարում ենք աշխատել հասարակ մարդկանց հետ, մինչդեռ սա է այսպես ասած «փափուկ ուժ»-ը: Եվ դրսում մեր վարած քաղաքականության մեջ պետք է ապավինել առաջին հերթին նրանց, նոր դեմքերի, որպեսզի նրանցից իսկական ընկերներ ստացվեն, այլ ոչ թե պարզունակ շահառուներ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.Today
Yerevan.Today-ի տեղեկություններով՝ մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 ինքնաթիռը, որն ան...
Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուլիսային որևէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա...
Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ
Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի...