Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուլիսային որևէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումների մասին լուրերը ԶԼՄ մի քանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հերքեց Ծառուկյանը։
«Շատ լավ գիտենք, թե ովքեր են տարածում նման լուրեր, գիտեմ նաև, թե ինչի համար են տարածում։ Շատ մանրամասնել չեմ ուզում։ Եթե հանդիպում լիներ, բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահեինք»,- ասաց նա։
Գասգիկ Ծառուկյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լուծում, ինքը գիտի դրա տարբերակներն ու յուրաքանչյուրի համար հիմնավորումներ ունի։
«Ինչքան շուտ ձևավորվի նոր իշխանություն, նոր կառավարություն, այնքան շուտ այս գործընթեցները կկանխվեն»,- ասաց նա։
Հարցին, Փաշինյանի հրաժարականի դեպքում, եթե վարչապետի թեկնածու առաջադրվի Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն կընտրի՞ նրան, Ծառուկյանը պատասախնեց՝ ոչ։ Նա նաև նշեց, թեկնածու չի առաջադրի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
«Անիմաստ է, քանի որ խորհրդարանում ընդդիմությունն ունի ընդամենը 30 տոկոս ձայն»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.Today
Yerevan.Today-ի տեղեկություններով՝ մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 ինքնաթիռը, որն ան...
Այս պահին Ակնայում ադրբեջանցիները թեյախմություն են կազմակերպել. ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Էս պահին Ակնայում ադրբեջանցիները թեյախմություն են կազմակերպել Բաքվի բռնապետի խորհրդականի գլխավորությամբ։Ուղիղ եթերով հեռ...
Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կա...