Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.
«Ինչպես և կանխատեսվել էր մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։
Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։
Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։
Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։
Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։
Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն։
#ՀՄԿ #HMC»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս խաղաղապահների համար Արցախում կառուցվել է արդեն 9-րդ բլոկ-մոդուլային ավանը
Արցախում`Ասկերանում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման կենսապայմանների բարելավման նպատակով Ռուսաստան...
Քիչ անց հոսանքազրկվելու են նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Հայաստանում ինչպես է իրականացվելու արդյունաբերական կանեփի մշակությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության իրականացման նպա...