Հայաստանը՝ Ադրբեջանի փոխարեն. Իրանում Հնդկաստանի դեսպանը ծայրաստիճան կարևոր հայտարարություն է արել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է. «Ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, իրանական Չաբահար նավահանգիստն Իրանի այն բացառիկ տարածքն է, որի վրա չի տարածվում նույնիսկ ամերիկյան պատժամիջոցների մի մասը, քանի որ դրա միջոցով է իրականացվում նաև Աֆղանստանի սնուցումը, ինչը բխում է Վաշինգտոնի շահերից։
Իր հերթին Հնդկաստանը զգալի ներդրումներ է անում այդ նավահանգստում՝ նաև մրցակցությունից դուրս թողնելու համար Չաբահարից մոտ 70կմ հեռավորության վրա գտնվող թշնամական Պակիստանի Գվադար նավահանգիստը և կտրելով Աֆղանստանն ու Կենտրոնական Ասիան Հնդկական օվկիանոսի հետ կապող պակիստանյան ուղին՝ տրասնպորտային առումով մեկուսացնելու Իսլամաբադին։
Եթե Հնդկաստանի դեսպանի խոսքերն իրանական լրատվամիջոցը ճիշտ է փոխանցել, ապա պաշտոնական Դելիի մոտեցումներում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն։ Բանն այն է, որ վերոնշյալ միջանցքը պետք է անցներ Ադրբեջանի տարածքով, մինչդեռ այժմ հատուկ շեշտվում է Հայաստանը։
Ի՞նչը կարող էր պատճառ դառնալ նման կտրուկ շրջադարձի։ Ամենաակներև պատասխանը թաքնված է Ադրբեջան-Պակիստան հարաբերություններում, որոնք թուրքական «կնքահայրությամբ» հատկապես վերջին շրջանում ստացել են գրեթե դաշնակցային բնույթ, ուստի Հնդկաստանը կարծես առաջնորդվում է «իմ թշնամու բարեկամը, առնվազն իմ բարեկամը չէ» տրամաբանական սկզբունքով՝ փորձելով այս համատեքստում հայացքը սևեռել Հայաստանի ուղղությամբ։
Կից կարող եք տեսնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն քարտեզը, որտեղ դեռևս նշված է Ադրբեջանը»։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...