ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների
Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում ադրբեջանցիները ծեծի են ենթարկել հայ երիտասարդների՝ ազգությամբ պայմանավորված: Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը՝ Տիգրանուհի Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց միջադեպից մանրամասներ:
«Այդ բարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մեկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրվածք, մյուս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասվածքներ և այտոսկրի կոտրվածք»,- ասաց Տիգրանուհի Մելքոնյանը:
Ծեծի ենթարկված երիտասարների քույրը նաև նշեց՝ ադրբեջանցիները մոտեցել են հայ երիտասարդներին առանց հիմնավորված պատճառի ասել են, որ հայերը լքեն ակումբը:
«Ադրբեջանցիները մոտեցել են այն սեղանին, որտեղ հայեր են նստած եղել ու ջարդել են սեղանին դրված նարգիլեն ասելով՝ գնացեք այստեղից: Այդ ժամանակ եղբայրներս մոտենում են նրանց և փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ իրավունքով են պահանջում, որ հայերը դուրս գան այստեղից ու հենց այդտեղից էլ սկսվում է ծեծկռտուքը, թուրքը եղբորս գցում է գետնին ու ոտքերով խփում»,- ասաց նա:
Տիգրանուհի Մելքոնյանը նաև խոսքի ընթացքում ընդգծեց՝ ադրբեջանցիները խմում էին և ասում՝ Карабах это Азербайджан:
Նա նաև նշեց՝ ադրբեջանցիներից մեկին ձերբակալել են, ընթանում է հետաքննություն, քանի որ երիտասարդներից մեկը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել. պահանջում են չեղարկել պարետային ժամը
Թբիլիսիի կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ «պարետային ժամը» չեղարկելու պահանջով, որը երկրում գործում է արդեն...
Թաջ Մահալից զբոսաշրջիկներին տարահանել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ...
ԵԱՀԿ նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Բաքու և Երևան: Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին: Նշենք, որ...
Բողոքի ցույցերի ամենաարյունալի օրը Մյանմայում. 18 մարդ Է զոհվել
BBC.com- ը հայտնում է, որ կիրակի Մյանմայի ոստիկանությունը սկսել է մարտական փամփուշտներով կրակել ցուցարարների վրա, որոնք...