Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա են զոհվել շաբաթ երեկոյան Եգիպտոսի հյուսիսում գտնվող Գիզա նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Akhbar el-Youm պորտալին:
Ըստ պորտալի՝ միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին Գիզա նահանգի Ատֆիհ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա:
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիները տեղափոխվել են Բանի Սուեյֆ քաղաքի հիվանդանոց, որը գտնվում է դեպքի վայրի մերձակայքում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում հայտնել են ռազմական ուղղաթիռի կործանման նախնական պատճառը
Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանման նախնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են: Այս մասին հայտնե...
Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել. կա առնվազն 20 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Re...
Ռուսական կործանիչն ԱՄՆ-ի ռմբակոծիչները ուղեկցել է Բալթիկ ծովի վրայով
Ռուսական Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի վրայով ուղեկցել է երկու ամերիկյան B-1B ռազմական ռմբակոծիչների:Այս մասին հայտնում է...
Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այ...