Անգամ լավագույն կանխատեսումներով օդանավը Իրանից կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ
Երեկ էլ Ավինյանը ասում էր իբր այսօր օդանավը Իրանից կբերվի Հայաստան, բայց ձեր գրառումից երևում է, որ անգամ լավագույն կանխատեսումներով այն կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ`քանի որ նավթի տանկերներից հոսքը դադարեցնելու համար պահանջվող վերանորոգման ժամանակահատվածը այդքան է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը:
«Կարդացի ՔԱԿ-ի այսօրվա գրառումը կապված B737-300-ի հետ։
Երեկ էլ ավինյանը ասում էր իբր այսօր օդանավը Իրանից կբերվի Հայաստան, բայց ձեր գրառումից երևում է, որ անգամ լավագույն կանխատեսումներով այն կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ`քանի որ նավթի տանկերներից հոսքը դադարեցնելու համար պահանջվող վերանորոգման ժամանակահատվածը այդքան է։
Տաջիկստանի օդաչուների պահով`եթե ձեր ավիացիոն փորձը բավական լիներ անմիջապես կհասկանայիք, որ հենց իրենք են հիմա ամբողջ աշխարհում հայտնի օդանավ տեղափոխողները պարսկական գնորդներին, իսկ դուք իրենց վկայականները վավերացնում եք, թեկուզ 10 օրվա համար, վաղը թե ուշ Ամերիկյան FAA կիմանա դրա մասին…
Fly Armenia-ն օդանավի վարձատուին չի վճարել ամսեկան վարձավճարները վերջին 4 ամսվա համար, արդյոք՞ դուք տեղյակ եք սրա մասին և կապնվել եք՞ Վարձատուի հետ։ Դեպքից արդեն 10 օր է անցել, բայց դուք հանրությանը չեք տեղեկացնում օդանավի սեփականատիրոջ մասին, արդյոք՞ նա տեղյակ է դեպքի մասին։
Airfleet.net աղբյուրում փետրվարի 1ին օդանավը գրացվել է ՀՀ օդանավերի ռեեստրում EK-FAA համարանիշով, գործարանային համարը`MSN 29267, բայց հետո փետրվարի 20ին այդ նույն EK-FAA համարանիշի տակ օդանավի գործարանային համարն է`28873։ Սա ինչպես է՞ բացատրվում ձեր կողմից։
Ենթադրենք ինչ ինչ պատճառներով Fly Armenia-ի տաջիկ օդաչուները Տալլինից թռել են դեպի Կիև, բայց գնացել իջել են Վառնայում, ձեզ ինչ՞ բացատրություն են տվել այս խախտման համար։
Բուլղարիան Եվրոմիության երկիր է և Վառնայիից դեպի Շարջա թռիչքի թույլտվությունը պետք է տար Eurocontrol-ը ձեր իմացությամբ և համաձայնությամբ։ Ինչ՞ համաձայնություն եք դուք տվել և ինչու՞ դրա մասին չի խոսվում ձեր գրառման մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն
Մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառ...
Երկրին է մոտենում ինքնաթիռի չափով երկնաքար
Ուրբաթ՝ մարտի 5-ին, Երկրին կմոտենա ուղեւորատար ինքնաթիռի չափով երկնաքար: Այդ մասին հայտնել են НАСА JPL գիտահետազոտական կ...
Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը
Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հ...
24 ժամ ջուր չի լինի Երեւանի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ...