ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բալահովիտ գյուղի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է այսօր` ժամը 11։21-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 5-րդ մասնաշենքում՝ «Գոլդ Շին» (4000 ք․մ) ՍՊԸ-ում։ 30 քմ տարածքում այրվել է մոտ 150 կգ սոսինձ և 10 փրփրապլաստ՝ մասամբ »,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։50-ին, մարել՝ 12։18-ին։

 

Քաղաքականություն

Պատահարներ