Հայկ Սարգսյանը մեկնել է Իրան. չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մարտի 2-ին մեկնել է Իրան: Որն է նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Բայց դատելով իրադարձություներից՝ չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ:
Հիշեցնենք, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության ինքնաթիռի մասին է, որը հայտնվել էր Թեհրանում: Բանն այն է, որ Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա, սակայն խախտում է արել և վայրէջք կատարել չնախատեսված վայրում: Նկատենք, որ Հայկ Սարգսյանը երկու օր է՝ խորհրդարանում չէ, և մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել հենց նրանից, սակայն Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բոլոր նամակներին, թեև կարդում էր դրանք։
Հավելենք, որ երեկ այս հարցին խորհրդարանում անդրադարձավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»։ Վերջինս չմանրամասնեց, թե ովքեր են բանակցողները։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...